Դեկտեմբերի 24-ին, ժամը 09.13-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, ավտոմեքենան շրջվել է հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում «Սուբարու» մակնիշի 30 ԼՕ 329 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վ. Ղազարյան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Հրշեջ-փրկարարների հսկողությամբ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից:
Տուժածներ չկան:





























