Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման փաստաթղթերի ընդունումը:

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետի` Հանրապետության նախագահի թեկնածուի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 4-ը:

Ամանորի եւ Ծննդյան տոներին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը եւ հանձնաժողովի աշխատակազմը աշխատելու է հերթափոխով` ամեն օր` 9.00 -18.00-ն:

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ին հայտնեց, թե այս պահի դրությամբ դեռ առաջադրումներ չեն եղել: