Դեկտեմբերի 24-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Ամասիա-Հովտուն ավտոճանապարհին ձնաբքի եւ թույլ տեսանելիության պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում տեղաշարժվել. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ` ամենագնացով:
Հրշեջ-փրկարարները 3 ավտոմեքենայից 4 ուղեւորի տարահանել են Ամասիա գյուղ, իսկ 14 ուղեւորի (այդ թվում` 3 երեխա)` Հովտուն եւ Բանդիվան գյուղեր:
«ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան դուրս է բերվել արգելափակումից եւ կցորդի օգնությամբ տեղափոխվել Հովտուն գյուղ: Արգելափակված 2 ավտոմեքենան դուրս կբերվի դեկտեմբերի 25-ի առավոտյան` հատուկ տեխնիկայի միջոցով:
Վերադարձին Ամասիա գյուղին մոտ նկատել են եւս 2 արգելափակված ավտոմեքենա, որոնց կցորդի օգնությամբ դուրս են բերել երթեւեկելի հատված, իսկ 4 ուղեւորներին տարահանել Ամասիա գյուղ:





























