Դեկտեմբերի 24-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 55-ամյա Ժորա Սարգսյանի դիակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, «Մերսեդես E-200» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ջրվեժ գյուղում` ռեստորանային համալիրներից մեկի մոտ, վրաերթի է ենթարկել Ժ. Սարգսյանին եւ պատճառել մահ:
Կատարվում է քննություն:





























