Դեկտեմբերի 24-ին, ժամը 10.50-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Բաղրամյան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 79-ամյա Սերգեյ Գրիգորյանին, պատճառել մահ եւ դեպքի վայրից դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, 31-ամյա Արգիշտի Պ.-ն ներկայացել է բաժին` հայտնելով, որ ժամը 10.30-ի սահմաններում, Արմավիր-Բաղրամյան ճանապարահի 1-ին կմ-ին վարելով «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, նրան պատճառել մահ եւ դեպքի վայրից դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:





























