Վաղը` դեկտեմբերի 26-ին, Հայաստանի սփյուռքի նախարարությունում Քուվեյթի հանրապետության անունից Հայաստանում Քուվեյթի հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանը 40 միլիոն դրամի օգնության հավաստագիր կհանձնի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:
ՍՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նշված գումարի սահմաններում սիրիահայերին կբաշխվեն կտրոններ, որոնցով նրանք պարենային ապրանքներ ձեռք բերելու հնարավորություն կունենան:





























