Թուրքիայի Իզմիրի նահանգի գյուղերից մեկում ծնված գառան գլուխը նման է եղել թռչնի գլխի։ Թուրքական Iha կայքէջի փոխանցմամբ՝ ծնված երկվորյակ գառներից մեկը ունեցել թռչնի գլուխ, ինչը մեծ զարմանք է առաջացրել։ Տեղի անասնաբույժ Էրհան Էլիբոլը նշել է, որ վերջերս շատացել են նման խեղված ընտանի կենդանիների ծնունդը եւ խորհուրդ է տվել անասնապահներին, որ կենդանիների զուգավորման շրջանում ուշադիր լինեն՝ խուսափելու նման տհաճ դեպքերից։
Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ Թուրքիայում սատկած վիճակում ծնվել էր մի այծ, որի դեմքը եւ գլուխը մարդանման էին։



























