Եթե ՀՅԴ-ն թեկնածու չի առաջադրում նախագահական ընտրություններում, դա չի նշանակում, որ մի կողմ են քաշվելու այս ընտրական գործընթացներից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին հրավիրված ասուլիսին ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, ընդհակառակը ավելի անաչառ եւ ավելի անկողմնակալ դիրքերից խնդիրներ են դնելու եւ պահանջելու են, որպեսզի ընտրություններին մասնակցողները հաշվի նստեն հասարակական այն պահանջների հետ, որը ներկայացված է իրենց յոթ կետերի շուրջ: Նրա նշեց, որ դա պետք է դառնա ուղենիշ եւ ապագա նախագահը հաշվի նստի առաջարկների հետ:
Աղվան Վարդանյանն էլ ավելացրեց, որ այնպես չէ, որ ԳՄ ժողովին բոլորը միակարծիք էին ընդունված որշման հետ, սակայն գերակշիռ մասը կողմ է եղել այս որոշմանը: Նա նաեւ պարզաբանեց, թե ինչու են որոշել չմասնակցել ընտրություններին: Աղվան Վարդանյանը ընդգծեց, որ Հայաստանում ընտրությունները ստվերային են, հնարավոր չեղավ միասնական ձեւավորված ճակատ ձեւավորել, ըտրությունների ելքը կանխորոշված էր: «Բացի այդ միայն ընտրությունների նախաշեմին չէ, որ քաղաքական ուժը կարող է իր դիրքորոշումը ներկայացնի: Իսկ, թե ինչու չբոյկոտեցինք ընտրությունները, ապա դա իմաստ կունենար, եթե ընդհանուր ընդդիմադիր ուժերի բոյկոտ լիներ»,- ավելացրեց Աղվան Վարդանյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























