Սպառողական ապրանքների գները 2012թ. աճել են 3.2%-ով: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյան:

Նրա խոսքով՝ պարենային ապրանքներից միայն շաքարավազն է էժանացել մոտ 5%-ով, մյուս պարենային ապրանքների գները աճի միտում են դրսեւորել: Ընդհանուր առմամբ՝ 12 ամսյա կտրվածքով պարենային ապրանքների գնաճը կազմում է 3%, ոչ պարենային ապրաանքներինը՝ 5.7%: Ծառայությունները թանկացել են 2.1%-ով:

Դեկտեմբերին տեղի է ունեցել գնաճի տեմպի որոշ արագացում՝ նոյեմբերի համեմատ գներն աճել են 2.1%-ով: