«Արփա-Սեւան» շինարարական ընկերության բաժնետոմսերը շարունակում են մնալ ամենապահանջարկվածները Հայաստանի ֆինանսական շուկայում: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 28-ին ընկերության 2500 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերը վաճառվել են 50 հազ. դրամով՝ 20 անգամ ավելի թանկ: Իրականացել է մեկ գործարք՝ վաճառվել է 13 բաժնետոմս:
«Արփա-Սեւանը» նախորդ տարիներին ընդգրկված էր «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի ծրագրերում, ներկայումս իրականացնում է Արփա-Սեւան թունելի վերանորոգումը, դրա կառավարումը, մի քանի փոքր ՀԷԿ-երի կառուցման պատվերներ ունի:
Այսօր բորսայում իրացվել են նաեւ «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսեր՝ նույնպես անվանական արժեքից բարձր գնով: Ընկերության 1000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերը վաճառվել են 1200 դրամով:




























