Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կենտրոնական բանկ, մասնակցել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ բանկում կազմակերպված ընդունելությանը:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կենտրոնական բանկի եւ հանրապետության բոլոր առեւտրային բանկերի աշխատակիցներին 2012թ. կատարած աշխատանքի համար եւ շնորհավորել գալիք տոների կապացությամբ, մաղթել հաջողություններ: