Իսպանացի եւ ֆրանսիացի գիտնականները հայտարարել են, թե իրենց հաջողվել է հայտնաբերել Ֆրանսիայի թագավոր, Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ գիլյոտինի ենթարկված Լյուդովիկոս 16-րդ-ի արյան հետքերը: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հետազոտողները պնդում են, որ շորի հին կտորի վրա հայտնաբերված գենետիկ նյութը գործնականում ամբողջությամբ համընկնում է Բուրբոնների արքայատոհմի մեկ այլ ներկայացուցչի` Հենրիխ 4-րդի ԴՆԹ-ի հետ:

Լյուդովիկոս 16-ը գլխատվել է 1793թ. հունվարին, եւ բազմաթիվ փարիզցիների հաջողվել էր իրենց թաշկինակները թաթախել գլխատված միապետի արյան մեջ:

Նման թաշկինակներից մեկն էլ հետազոտման էր ենթարկվել: Նախկինում այն պահվում էր իտալական մի ընտանիքի հավաքածուում: