Ռուսական քաղաքացիություն ստացած Ժերար Դեպարդիեն դեռ բելգիական անձնագիր ունենալու հույս ունի` չնայած որ նա շարունակում է իրեն ֆրանսիացի եւ աշխարհի քաղաքացի համարել: Այդ մասին դերասանը պամել է L`Equipe 21 հեռուստաալիքի հետ հարցազրույցում` ՖԻՖԱ-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 7-ին Ցյուրիխում: 
«Ես ռուսական անձնագիր ունեմ, սակայն ես ֆրանսիացի եմ, եւ ակնհայտ է, որ  երկքաղաքացիություն կստանամ` աեւ բելգիական», - ասել է Դեպարդիեն:

Դերասանը հերքել է այն լուրը, թե Ֆրանսիան լքել է բարձր հարկերի պատճառով: Նա հիշեցրել է համերկրացիների շրջանում ամենասիրելի եւ հռչակավոր 50 հայտնի ֆրանսիացիների ցուցակի մասին: Այդ ցուցակը կազմում է Le Journal du Dimanche-ն: Ըստ Դեպադիեի` այդ ցուցակից  միայն 20 մարդ են Ֆրանսիայում ապրում, մնացած 30-ը` արտասահմանում:  
Հարցազրույցում Դեպարդիեն անդրադարձել է նաեւ Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ կապեր ունենալու մասինմեղադրանքներին, գրում է gazeta.ru-ն:

«Ես ճանապարհորդել եմ երկրներով, որտեղ իսկական անարդարություն եմ տեսել: Դա գեղեցիկ չէ, սակայն ես ոչինչ անել չեմ կարող: Դա քաղաքական գործիչների խնդիրն է: Ես հաճախ եմ  անհաջող արտահայտվում, սակայն ես սովորական մարդ եմ: Ես նույնպես կարող եմ սխալվել, սակայն` ոչ իմ զգացմունքներում», - ասել է նա: