Հնդիկ գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ սովորական թեյը կարող է կանխել կատարակտների զարգացումը: Այդպիսի արդյունքներ են ստացել առնետների վրա կատարված փորձերից:
Այդպիսի օգտակար հատկություններ ունի ինչպես կանաչ, այնպես էլ սեւ տեսակի թեյը: Սակայն սեւ թեյն ավելի օգտակար հատկություններ ունի: Կանխարգելիչ գործողություններ են կատարում թեյի մեջ առկա հակաօքսիդանտները, հաղորդում է NewsMIX-ը:
Կատարակտը աչքերի հիվանդություն է` ոսպնյակների մթագնման բնույթով: Կատարակտը լինում է ինչպես բնածին, այնպես ել` ձեռքբերված: Հիվանդության հիմնական դրսեւորումը հանդիսանում է տեսողության սրության նվազումը:





























