Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործը քննած եւ վճիռ կայացրած դատարանի նախկին նախագահ Ռուսթեմ Էրյըլմազը հայտարարությունների կայքում տեղադրել է իր մեքենայի վաճառքի հայտարարությունը։

Թուրքական Oda TV-ի կայքը ներկայացրել է սկանդալային դատավորի հայտարարությունը՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, դատավորի տված հայտարարության մեջ գրված է. «Շատ մաքուր Citroen Grand Picasso մեքենա՝ դատավորից»։

Նշենք, որ Ռուսթեմ Էրյըլմազի նախագահությամբ դատարանը Դինքի սպանության գործով 19 մեղադրյալների վրայից հանեց ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեղադրանքը։ Ավելի ուշ, Ռուսթեմ Էրյըլմազը հայտարարել էր, թե իրեն եւս չի բավարարել իր կայացրած վճիռը։