Բրազիլացի մարմնավաճառուհիները որոշել են օտար լեզուներ սովորել մարզական սպասվող խոշոր միջոցառումների նախաշեմին: 2014թ. Պելեի հայրենիքում տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ 2016թ.` Ամառային օլիմպիադան:
Սիրո քրմուհիներին պոլիգլոտ դարձնելու որոշում է կայացվել մարմնավաճառուհիների իրավունքների պաշտպանության ասոցիացիայում: Պարապմունքներին առայժմ գրանցվել է 20 մասնակից, սակայն կազմակերպիչները վստահ են, որ նրանց քանակը գնալով կաճի:
«Ուսանողուհիներին» կսովորեցնեն բացատրվել անգլերեն եւ ֆրանսերեն: Նախատեսված են արդյոք ծրագրում այլ լեզուներ, չի ճշտվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























