Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպան հայտնվել է հզոր ցիկլոնի տիրապետության ներքո: Ավստրիայում տրոնասպորտային կոլապս է, ավտովթարների թիվն աճել է մի քանի անգամ. վերջին մեկ օրվա ընթացքում ոստիկանությունն արձանագրել է հարյուրավոր ավտովթարներ, լրատվամիջոցները հաղորդում են զոհերի եւ վիրավորների մասին:
Իրավիճակն ավելի լավ չէ հարեւան Հունգարիայում, որտեղ կոմունալ ծառայությունները չեն հասցրել նախապատրաստվել վատ եղանակին: Այստեղ չի աշխատում հասարակական տրանսպորտը, օդանավակայանների եւ կայարանների սպասասրահներում հարյուրավոր ուղեւորներ են սպասում:
Սլովենիայում տասնյակ ավտոմեքենաների հայտնվել են ձյունապատ մայրուղիների վրա եւ ստիպված են եղել դիմել փրկարարների օգնությանը: Արտակարգ ծառայությունները ստիպված են եղել նույնիսկ փակել որոշ մայրուղիներ: Ողջ հատուկ տեխնիկան դուրս է բերվել փողոցներ, սակայն կես մետրի հասնող ձյան դեմ պայքարել չի ստացվում, հաղորդում է Vesti.ru-ն:
Ինչպես հաղորդում է НТВ-ն, տեղատարափ ձյունը քաոս է առաջացրել Մեծ Բրիտանիայում, որտեղ ձյունը փակել է ճանապարհները, գնացքները խափանումներով են աշխատում: Որոշ կոմսություններում փակվել են դպրոցները:




























