Չորս հոգի, այդ թվում երկու երեխա են տուժել Բաթումում, փետրվարի 4-ին 14-հարկանի շենքի երկու հարկերի փլուզման արդյունքում:
Ինչպես հայտնում «GHN»-ը, հարկերը փլուզվել են փոթորկի արդյունքում: Շենքի փլատակները ընկել են հարեւանությամբ կառուցվող մասնավոր տան վրա, որտեղ բնակվել է 15 ընտանիք: Բնակիչների մեծ մասը հասցրել է լքել շենքը:
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել: Բժիշկների խոսքով, նրանց ոչինչ չի սպառնում:
Միջադեպի վայր է ժամանել Աջարիայի կառավարության ղեկավար Լեւան Վարշալոմիձեն: Նա հայտարարել է, որ միջադեպի բոլոր մեղավորները պատժվելու են:




























