Հունվարի 17-ին, ժամը 14.26-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի «Լամբադա» կամրջի տակ դիակ կա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Ազատության եւ Կոմիտասի պողոտաների խաչմերուկում` նորակառույց եկեղեցուն հարակից ձորակից հրշեջ-փրկարարները դուրս են բերել 1965 թ. ծնված Ա. Մարտիրոսյանի ցրտահարված դին:




























