Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Պատվո շքանշանով պարգեւատրել է ՆԳՆ նախկին աշխատակցուհի Կարինա Գրիգորյանին, ով վերջերս հրաժարական էր տվել ի նշան բողոքի՝ խորհրդարանի որոշմամբ համաներմամբ «ռուսական լրտեսների» ազատ արձակման դեմ: Այս մասին հաղորդում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Կարինա Գրիգորյանը Պատվո շքանշան է ստացել «երկրի անվտանգության գործում ներդրած ավանդի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար»: Պարգեւատրման արարողության ժամանակ Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Գրիգորյանին եւ հույս հայտնել, որ «կգա ժամանակը, երբ նա կվերադառնա այդ կառույց, կշարունակի պայքարը լրտեսների եւ հանցագորության դեմ», գաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

«Նշանակություն չունի, թե ինչ ծագում ունի Կարինա Գրիգորյանը. նա էթնիկ հայ է, ում մայրը ռուս է եւ նրան այսպես հայրենասեր է դաստիարակել»,-հայտարարել է Սահակաշվիլին, մեջբերում է «Գռուզիա Online»-ը:

Վրաստանի նախագահի խոսքով՝ «քաղբանտրակյալի կարգավիճակով ազատ արձակված ոչ մի մարդ այդպիսին չի եղել եւ դա հաստատում է ողջ միջազգային հանրությունը»:

«Դրանով երկրի խորհրդարանը հասկացնել տվեց, որ եթե որեւէ մեկն իրեն քաղաքական գործիչ է համարում, նա կարող է դիմադրություն ցույց տալ ոստիկանությանը, այդ թվում՝ զինված եւ դրանից հետո նա ազատ կարձակվի»,-հայտարարել է նա: