Հունվարի 18-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ծովասար գյուղի չորս  բնակիչներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, տանը փայտի վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն: