Հունվարի 17-ին, ժամը 17.00-ին, Սարալանջի փողոցում, կամրջի տակ, իրար են բախվել «Միցուբիշի» եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Ռենո»-ի վարորդը եւ ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























