«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունվարի 18-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել 1դոլար/407 դրամ փոխարժեքով, այնինչ երեկվա միջին փոխարժեքը 1դոլար/406.50 դրամ էր:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր թանկացել է մոտ կես դրամով՝ առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 406.50 դրամ: Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքն է 408 դրամը:

Forex միջազգային շուկայում եվրոյի փոխարժեքը շարունակել է բարձրանալ բոլոր մյուս արժույթների նկատմամբ, իսկ եվրո/դոլար փոխարժեքը հասել է 1.3381 դոլարի:

Ռուսաստանի կենտրոնական բանկը բավական կտրուկ նվազեցրել է  դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,2065 ռուբլի: