Հայաստանում հունվարի 19-ի ժամը 10:30-ի դրությամբ հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհներն անցանելի են։
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ երկրի տարածքի հիմնական մասում առանց տեղումների եղանակ է։ Սակայն սաստիկ ձնաբքի եւ տեսանելիության բացակայության պատճառով կրկին փակվել է Բերդ-Ճամբարակ ճանապարհը։ Նախարարությունը հիշեցնում է, որ անհրաժեշտ է օգտագործել ձմեռային անվադողեր՝ երթեւեկության անվտանգությունն ապահովելու համար։
Վրաստանի ԱԻՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի տվյալով, Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածը բաց է թեթեւ մարդատար ավտոմեքենաների եւ 30 հուգուց ոչ ավելի տեղատարողությամբ ավտոբուսների համար։




























