Ֆրանսիական Le Monde թերթը Քուրդիստանի Բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլա Օջալանին, որ ցմահ բանտարկված է Թուրքիայի Իմրալի կղզում, առաջարկել է հանդես գալ թերթի էջերում հրապարակումներով, հայտնում է թուրքական Aktifhaber կայքը:
Անցյալ շաբաթ իր իրավաբանների հետ հանդիպած Օջալանը նշել է, որ գոհ է Le Monde-ի առաջարկից:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Իտալիայի կոմունիստների ամենակարեւոր լրատվական միջոցներից մեկում՝ II Manifesto-ում հունվարի 9-ից Աբդուլահ Օջալանի հոդվածներն են տպագրվում։ Օջալանը, բացի քրդական հարցի կարգավորման փնտրտուքից, անդրադառնում է նաեւ այլ խնդիրների քննարկմանը:




























