Դեպրեսիան կրկնակի մեծացնում է Քրոնա հիվանդության զարգացման հնարավորությունը, որը մարսողական համակարգի բորբոքման խրոնիկ հիվանդություն է, որի արդյունքում, ինչպես հայտնի է, վնասվում է փոքր աղիքի վերջնամասը եւ հաստ աղիքը:

Բոսթոնի Հարվարդի բժշկական դպրոցից Աշվին Անանտակրիշնանն իր գործընկերների հետ ուսումնասիրել է Nurses` Health Study I եւ II նախագծերին մասնակցող 152 հազ 461  կանանց տվյալները: Գիտնականները ձգտել են որոշել, կապ գոյություն ունի արդյոք դեպրեսիվ սիմպտոնների, Քրոնա հիվանդության եւխոցային կոլիտի (հաստ աղիքի բորբոքայի խրոնիկ հիվանդություն)միջեւ, գրում է Medical Xpress-ը

Ուսումնասիրության արդյունքում մասնագետներն, ընդանուր առմամբ, հայտնաբերել են Քրոնա հիվանդության 170 դեպք եւ 203 հաճախորդի մոտ` խոցային կոլիտ: Նրանք հաստատել են, որ մինչեւ ուսումնասիրությունը վերջին չորս տարիների ընթացքում դեպրեսիվ սիմպտոմներ ունեցած կանանց մոտ երկու անգամ ավելի հաճախ է արձանագրվում Քրոնա հիվանդությունը: Իսկ փորձի սկզբում այդ սիմպտոմներով կանանց մոտ` մեկուկես անգամ ավելի հաճախ:

Գիտնականների ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Clinical Gastroenterology and Hepatology ամսագրում: