Ավստրալիայի Քվինսլենդի բժշկական հետազետությունների ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ ՄԻԱՎ վարակին ինքն իր դեմ պայքարել ստիպելու եւ դրանով իսկ հետագա զարգացումը կանխելու միջոց են գտել։
Դեւիս Հերիյջի խոսքով՝ իրեն հաջողվել է փոխել վարակի սպիտակուցային կապերը , որոնք պատասխանատու են փոխարձագանքման համար, եւ ոչնչացնել այն, գրում է Fedpost-ը։
Ավստրալացի գիտնականն ընդգծել է, որ փոխակերպված սպիտակուցը, որը Nullbasic անվանումն է ստացել, լաբորատոր պայմաններում վարակի աճը կանխելու զարմանալի ունակություններ է ցուցաբերել եւ կարող է հեռանկարային լինել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում:
MedDaily-ն նշում է, որ սպիտակուցն այս տարի կփորձարկվի կենդանիների վրա, նախնական թեստերն արդեն դրական արդյունք են գուշակում: Եթե կլինիկական փորձարկումները հաջողությամբ պսակվեն, ապա կհաջորդեն ՄԻԱՎ-ով հիվանդների վրա տարվողհետազոտությունները։




























