Facebook-ի բաժանորդները Նոր տարում սոցկայք են ներբեռնել 1,1 մլրդ նկար: Հաշվարկն արվել է դեկտեմբերի 31-ի եւ հունվարի 1-ի 48 ժամվա համար: Նշվում է, որ նման ժամանակահատվածում ներբեռնված նկարների այդպիսի քանակը ռեկորդային ցուցանիշ է:
Նախորդ ռեկորդը գրանցվել է անցած ամանորին: Այդ ժամանակ բաժանորդները ներբեռնել են 844 մլն նկար, հաղորդում է BALABOLKA.net-ը:
Facebook-ում ամեն օր ներբեռնվում է միջինը երեք հարյուր մլն նկար: Իսկ Նոր տարվա նախօրեին եւ հունվարի առաջին օրը բաժանորդները ներբեռնել են սովորականից երկու անգամ շատ նկար:
2013 թվականի հունվարի 15-ին սոցկայքի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ Facebook-ը պահպանում է ընդամենը երկու հարյուր քառասուն մլրդ. նկար: Ծառայության լսարանը ներառում է մեկ մլրդ մարդ:




























