Լրատվամիջոցները հայտնել են ԱՄՆ-ում նոր կրակոցների մանրամասները: Ոստիկանության տվյալներով` 15-ամյա դեռահասը, որը խլել է հինգ մարդու կյանք, կրակել է տարբեր տեսակի զենքերից, այդ թվում եւ ավտոմատից: Հարձակվողն օգտագործել է նաեւ գրոհային հրացան: Յուրաքանչյուր զոհի վրա նա կրակել է մի քանի անգամ:
Զոհերի եւ մարդասպանի միջեւ կապը դեռ բացահայտված չէ: Հաստատվել է զոհերից մեկի` Ալբուկերկեի հրշեջ մասի պետ Գրեգ Գրեգոյի ինքնությունը, հաղորդում է ՆՏՎ-ն` վկայակոչելով Reuters-ին:
Ըստ CNN հեռուստաալիքի` սպանության զոհ են դարձել տեղի հայտնի քահանան եւ նրա ազգականները: Ոստիկանապետ Դեն Հյուսթոնը հաղորդել է, որ 15 ամյա չափահասին, որը հնարավոր է եղած լինի գնդակահարված ընտանիքի անդամ, սպանության հոդվածով երկու, եւ երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի ու մահացու սպառնալիքի ենթարկելու հոդվածով երեք մեղադրանք է ներկայացվել: Ներկա պահին մարդասպանին դատում են որպես անչափահասի, սակայն դատախազությունը կարող է որոշում ընդունել նրան դատի հանձնել որպես չափահասի, հատնել է BFM.RU-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեռահասը հունվարի 20-ի գիշերն ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկեի տանը սպանել է երկու մեծահասակի եւ երեք երեխայի:




























