ՀՀ պետական եկամուտների կոմիտեն բավական տպավորիչ արդյունքներով է սկսել 2010 թվականը:

ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կոմիտեն սկսել է բավականին տպավորիչ արդյունքներով. հունվարի հավաքագրումները գերակատարվել են ե՛ւ հարկային, ե՛ւ մաքսային մասով: Պետբյուջե է մուտքագրվել 40 մլրդ դրամից ավելի գումար, ինչը նախորդ տարվա հունվարի ցուցանիշը գերազանցել է մոտ 14 տոկոսով: Սոցիալական վճարների մասով եւս աճ է արձանագրվել. հավաքագրվել է 6.78 մլրդ դրամ, նախորդ տարվա հունվարի նկատմամբ աճը կազմել է 41.8 տոկոս:

ՊԵԿ-ը բողոքել է նաեւ որոշ լրատվամիջոցներից, որ նրանք քննադատել էին իրենց վարած կադրային խրախուսման քաղաքականությունը:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հարկատուների հաշվին մեկ միլիոն դրամ արժողությամբ ժամացույցներ էր գնել եւ նվիրել իր աշխատակիցներին, ինչն արժանացել էր վարչապետի քննադատությանը: