Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում էլեկտրական գնացքների բախման հետեւանքով տուժել է հինգ մարդ:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 8:45-ին (Երեւանի ժամանակով` 11:45-ին) ` Փենցինգում`քաղաքի 14-րդ թաղամասում:

Utro.ru-ն գրում է, որ վիրավորների հստակ քանակը դեռ չի հաղորդվում: Ըստ լրատվամիջոցների` երկու գնացքներում էլ մեծ թվով ուղեւորներ են եղել, տուժածներից մեկին հանելու համար ստիպված են եղել կտրել վագոնի մետաղական ծածկը:

Ներկայումս Արեւմտյան կայարանի եւ Հյութելդորֆ կայարանի միջեւ երկաթուղային հաղորդակցումը փակ է, դեպքի վայրում աշխատում են փրկարարները: