Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվան 6-րդ տարելիցին նվիրված սգո միջոցառումների հաջորդ օրը՝ հունվարի 20-ին, Դինքի հարազատներն ու ընկերներ նրա գերեզմանի մոտ են հավաքվել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, հունվարի 20-ին, 14։30-ին, Ստամբուլի Զեյթինբուրնուի շրջանի հայկական գերեզմանատանը տեղի է ունեցել Հրանտ Դինքին նվիրված սգո միջոցառում։
Միջոցառման վերջում Հրանտ Դինքի գերեզմանի մոտ գերեզմանատան աշխատակիցներից մեկն ընթերցել է Հրանտ Դինքին նվիրված իր գրած բանաստեղծությունը, որն արժանացել է հավաքվածների ծափահարություններին։
Նշենք, որ հունվարի 19-ին Ստամբուլում եւ Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել Դինքի մահվան 6-րդ տարելիցին նվիրված սգո եւ բողոքի միջոցառումներ։




























