Եգիպտոսում ճանապարհային պատահարի հետեւանքով զոհվել է առնվազն 18 մարդ: Վթարը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաքից 300 կմ հեռու գտնվող Ասյուտ քաղաքում:
Վթարի հստակ պատճառներն անհայտ են, հաղորդվում է, որ ճանապարհին բախվել են մի քանի մեքենաներ: Ողբերգության հետեւանքով զոհվել է 18 մարդ, եւս 13-ը ստացել են ծանրության տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Եգիպտոսի ՆԳՆ-ին, հայտնում է, որ Հուրգադա տանող մայրուղում բեռնատարի եւ միկրոավտոբուսի բախման հետեւանքով 13 մարդ զոհվել է:




























