Ճապոնիայու հայրը մահացու կծել է իր 23-ամյա տղային: Ոստիկանությանը նա խոստովանել է, որ ցանկացել է երիտասարդի միջից հեռացնել նրա բանականությանը գերած օձին:
Կալանավորված Կացումի Նագայան պատմել է ոստիկանությանը, որ իր տղան` Տակույա Նագայան ծնողներին հյուր է եկել հունվարի 18-ի առավոտյան: Երիտասարդն իբր սկսել է իրեն տարօրինակ եւ ագրեսիվ պահել, եւ ասել որ ինքն օձ է, ինչպես նաեւ ֆշշացրել է օձի նման: Այդ ժամանակ նրա մայրն օգնության է կանչել հորը: Ըստ «Վեստի.ռու»-ի, այդ օրը մինչեւ երեկո հարվածել են երիտասարդի գլխին եւ կծել են: Արդյունքում` Տակուային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է վնասվածքներից, հաղորդում է «Լենտա.ռու»-ն` վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցները:
Իրավապահ մարմինները նախ կստուգեն կալանավորվածի հոգեկան վիճակն, ապա կորոշեն քրեական գործ հարուցելու հարցը:





























