«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հունվարի 21-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել 1դոլար/405 դրամ փոխարժեքով, սակայն առաջարկի նվազագույն փոխարժեքը 1դոլար/407,5 դրամ էր:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը հանգստյան օրերի համեմատ մի փոքր նվազել է եւ կազմում է 405-405,5 դրամ: Դոլարի վաճառքի առավել տարածված փոխարժեքն է 408 դրամը:
Forex միջազգային շուկայում եվրոն մի փոքր ամրապնդվել է: Եվրոյի գոտում բանակցություններ են ընթանում, թե ինչպես կարելի է ուղղակի օգնել բանկերին, ինչը նպաստում է եվրոյի ամրապնդմանը: Եվրո/դոլար փոխարժեքը գտնվում է 1.3322 դոլարի սահմաններում;
Ռուսաստանի կենտրոնական բանկը բարձրացրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,2970 ռուբլի:




























