Առնվազն 41 մարդ վնասվածքներ է ստացել Վիեննայում, արվարձանային երկու գնացքների բախման հետեւանքով: Ընդ որում, բժիշկները հայտնում են, որ հինգ մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, երկուսը` համարյա մահվան շեմին:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին 25 տուժածների, ոստիկանությունը` 19 վիրավորների մասին: Բոլոր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Նշենք, որ ողբերգությունը տեղի էր ունեցել առավոտյան, երբ մարդիկ էլեկտրագնացքներով մեկնում էին քաղաքի կենտրոն: Գնացքները բախվել ենժամը 8:45-ին, Պենցինգ քաղաքի մերձակայքում: Ավստրիական դաշնային երկաթուղու տնօրինությունը հայտնել է, որ միջադեպի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել:





























