Ռուսական ԼԳԲՏ շարժման ակտիվիստները հունվարի 22-ին տարբեր քաղաքներում նույնասեռականության քարոզչությունն արգելող օրինագծի դեմ բողոքի ցույցեր են կազմակերպել: Մոսկվայում՝ Պետդումայի շենքի մոտ, ցույցի մասնակիցների եւ նրանց հակառակորդների միջեւ բախումներ են տեղի ունեցել:

Հակառակորդները հարձակվել են ցուցարարների վրա հենց Դումայի պատուհանների տակ, մի քանի ցուցարարներ վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում ոստիկաններ չեն եղել, իսկ Պետդումայի  հսկիչները չեն միջամտել: 

Կատարվածի  ականատես է դարձել պատգամավոր եւ նախկին բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուեւը, սակայն նա էլ ոչինչ չի ձեռնարկել: