Իշխանությունները միայնակ ի զորու չեն արմատախիլ անել կոռուպցիան: Այդ մասին այսօր՝ հունվարի 22-ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ընտրողների հետ հանդիպման ընթացքում, պատասխանելով բնակիչների հարցին, նշել է Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Միայն իշխանությունների պայքարը բավական չէ, անհրաժեշտ է բնակչության բալոր խավերի տրամադրվածությունը: Գիտեք, երբ փորձում են վերեւից ինչ-որ բան անել, դա լավ է: Բայց արվում է մեկ փորձ, երկրորդը, երրորդը... եւ եթե հանրության համարժեք աջակցությունը չես ստանում, հաջողության ակնկալիք ունենալ չես կարող: Բացի այդ, եթե մենք պաշտոնյայի աշխատանքի նկատմամբ մի շարք պահանջներ չունենք, դրա արդյունավետությունը չի կարելի գնահատել: Կաշառքը երկու հոգու գործ է՝ վերցնողի եւ տվողի: Այդ պատճառով էլ մենք պետք է փակենք բոլոր հնարավոր սողանցքերը: Շատերը ցանկանում են, որպեսզի օրենքը գործի ուրիշների նկատմամբ, բայց ոչ իրենց: Օրենքի պահանջը կրելու պատրաստակամություն պետք է լինի: Սակայն պետական ծառայողի նկատմամբ խիստ պահանջների փոխարեն պետք է նաեւ նրա աշխատանքին արժանի աշխատավարձ առաջարկել», - նշել է Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:





























