Երեկ՝ հունվարի 21-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Խորենացի փողոցում «Էքսպրես» սուպերմարկետի մոտ: Ականատեսները NEWS.am-ի թղթակցին պատմել են, որ օրը ցերեկով մի քաղաքացի «Ժիգուլի» մակնիշի մեքենայից իջել է ու ապամոնտաժել կանգառի նստարանը: Իր ապամոնտաժման գործողությունները կատարելուց հետո նստարանը տեղադրել իր մեքենայում եւ հեռացել:

Կանգառում սպասող քաղաքացիներին թվացել է, թե ապամոնտաժողը քաղաքապետարանի աշխատակից է, սակայն այսօր NEWS.am-ը հետքրքրվել եւ պարզել է, որ սովորական գողություն է եղել: Երիտասարդը բոլորի աչքի առջեւ գողացել է երկաթյա նստարանը: Գործով արդեն զբաղվում են իրավապահները: Ոստիկանությունից հայտնեցին, որ պարզվել է երիտասարդի ինքնությունը: Հանգամանքները պարզվում են: Նշենք, որ այդ համարձակը 33 տարեկան է: