Թուրքիայի Աֆյոնքարահիսար քաղաքում բռնաբարության մեղադրանքով ձերբակալվել են 3 տղամարդ։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Աֆյոնքարահիսարի Սահիփաթա թաղամասում ոգելից խմիչք օգտագործած Ռամազան, Գյոքհան եւ Ահմեդ անունով տղամարդիկ պատահական մի տան դուռ են թակել եւ բռնությամբ ներս մտել։  Տուն ներխուժած տղամարդիկ բռնաբարել են 50-ամյա տանտիրուհուն, նրա հյուրին եւ հյուրի 16-ամյա աղջկան։

Բռնաբարություններից հետո տղամարդիկ շատ հանգիստ հեռացել են տնից։ Աֆյոնքարահիսարի ոստիկանապետն անձամբ է ձեռնամուխ եղել հանցագործներին հայտնաբերելու աշխատանքներին եւ լայնածավալ աշխատանքների արդյունքում 3 հոգին էլ հայտնաբերվել եւ ձերբակալվել են։