Հունվարի 26-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Ֆորդ-Էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 81-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, որի ժամանակ վարորդն իրեն դուրս է գցել ավտոմեքենայից եւ  մարմնական վնասվածքով տեղափոխվել  Արարատի հիվանդանոց, իսկ ավտոմեքենան ընկել է ձորը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: