Ոստիկանության Կապանի անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 25-ին, ժամը 17.30-ին, բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վրեժ Գ.-ն, որը 2004 թ. հոկտեմբերի 13-ից Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Վասիլեւսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում է խուլիգանության մեղադրանքով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խափանման միջոցը կալանքն է:
Վրեժ Գ.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:





























