Հայաստանի 5-րդ գումարման Ազգային Ժողովի ամենաշատ բացակայած պատգամավորը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է: Parliamentmonitoring.am կայքի փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանը ԱԺ առաջին նստաշրջանի ընթացքում բացակայել է բոլոր 86 քվեարկություններից: Ցանկում երկրորդը Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանն է` 79 բացակայություններով: Նշենք, որ Դեմիրճյանն առողջական խնդիրներ ունի եւ մի քանի անգամ վիրահատվել է: Երրորդ տեղում` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Կարո Կարապետյանն է, ով 66 բացակայություն ունի:

Չորրորդը ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանն է (57), նրան հաջորդում են ԲՀԿ-ականներ Գուրգեն Արսենյանը (50), Մուրադ Գուլոյանը (49),Վահե Հովհաննիսյանը (46), Հարություն Ղարագյոզյանը (46:

Ցանկում 9-րդը անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանն է (43 բացակայություն), իսկ տասնյակը եզրափակում է ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը (43):

«Բարգավաճ Հայաստանը» բացակայող պատգամավորների առաջին տասնյակում բացարձակ առաջատար է, ունի 7 ներկայացուցիչ: