Պորտ Սաիդի բանտում ծագած խռովության հետեւանքով զոհերի թիվը հասել է 16 մարդու, ավելի քան երկու հարյուր մարդ վիրավորվել է: Զոհվածների մասին տեղեկություններ է հայտնել տեղի հիվանդանոցի տնօրենը: Զոհվածների թվում երկու ոստիկան է եղել:

Պորտ Սաիդում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ իշխանություններն ակումբի 21 երկրպագուների մեկ տարի առաջ ընդհարումների գործի առնչությամբ մահվան են դատապարտել:

Տեղի «Ալ Մասրի» ֆուտբոլային ակումբի ծայրահեղ երկրպագուները փորձել են ամեն գնով գրոհով վերցնել քաղաքային բանտն ու ազատագրել մահապատժի ենթարկված ակումբի երկրպագուներին: Ընդհարումներ են եղել նաեւ ոստիկանական բաժանմունքների եւ դատարանի շենքի մոտ: Քաղաք քաոս է տիրում: Բոլոր պետական հաստատություններն ու խանութները փակ են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինվորներն արգելափակել են քաղաք տանող բոլոր մուտքերը:

Հիշեցնենք, որ Պորտ Սաիդի քրեական դատարանը մահապատժի է ենթարկել  21 երկրպագուների, որոնք մեղավոր էին 2012 թվականի փետրվարին` խաղից հետո երկու եգիպտական թիմերի բախման մեջ,որի ժամանակ զոհվել է  72 մարդ: