Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները, լեռնանցքները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Փակ են Ճարճաքիս-Ալագյազ, Թթու ջուր-Ձորագլուխ, Միրակ-Ալագյազ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Թավշուտ- Ծաղկուտ միջհամայնքային ավտոճանապարհը:

Ձնաբքի պատճառով առավել դժվարանցանելի է Ապարան-Քուչակ ավտոճանապարհը:

Կատարվում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփան-ծմին¬դա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ավտոճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: