Վերջին տվյալներով, Պորտ Սայիդի անկարգությունների հետեւանքով արդեն 22 մարդ է զոհվել։
Հիշեցնենք, անկարգությունները սկսվել էին նախորդ տարի ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների միջեւ արյունոտ բախման 21 մեղավորներին մահվան դատապարտելուց հետո։ Բանտարկյալների հարազատներն ու բարեկամները փորձել են հարձակվել Պորտ Սայիդի բանտի, ոստիկանական բաժանմունքների վրա, արդյունքում, ըստ ոստիկանության պաշտոնական տվյալների, երկու ոստիկան է զոհվել։
Հաջորդած բախումների հետեւանքով եւս 20 մարդ զոհվել, 200-ը վնասվել են։ Քաղաք են մտցվել զորքերը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։





























