Նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի կողմից ընտրական օրենսգրքի խախտմամբ փակցված քարոզչական պաստառները վերացված են:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը:

«Մենք հենց նիստի ժամանակ տեղեկացրել էինք, որ արդեն 30 տոկոսը վերացված է: Իսկ մնացածը երեկ արդեն վերացված էր: Այսինքն 3 օրվա ընթացքում արդեն մաքրել ենք: ԿԸՀ-ում շրջիկ խմբեր ունեն եւ ստուգման ընթացքում կարձանագրեն, որ մաքրված է»,- ավելացրեց Վարդան Սեդրակյանը:

Ավելի վաղ ԿԸՀ-ն տեղեկացրել էր, որ վարույթի հարուցման համար հիմք է հանդիսացել ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Ս. Հովհաննիսյանի՝ 24.01.2013թ. ԿԸՀ ներկայացրած գրությունը, որով տեղակցվում է, որ ծառայությունը թեկնածուների նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու նպատակով հունվարի 24-ի հերթական շրջայցի ընթացքում խախտում է արձանագրել:

ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի քարոզչական պաստառների վրա, ըստ Ընտրական օրենսգրքի, պետք է նշվեր պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ տեղեկությունը: Սակայն այն  բացակայել է: Ընտրական օրենսգիրքը սահմանում է նաեւ, թե թեկնածուների քարոզչական պաստառները կոնկրետ որ վայրերում պետք է փակցվեն։ Այս պարագայում նույնպես խախտումներ է գրանցվել: Իսկ խախտումները վերցնելու համար հունվարի 25-ին հրավիրված ԿԸՀ նիստում Վարդան Սեդրակյանին 3 օր ժամանակ էր տրվել:

ուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am