«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորել է  Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման 21-մյակի կապակցությամբ:

«21 տարի առաջ հունվարի 28-ին նորանկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ գրանցվեց կարեւորագույն հաղթանակներից մեկը: Հայոց հաղթանակած բանակն այդ օրը իրավական կարգավիճակ ստացավ ու հենց այդ օրը հռչակվեց մեր նորանկախ պետության զինված ուժերի ստեղծման օր:

Բանակը մեր անվտանգության, անկախության ու ինքնիշխանության գրավականներից մեկն է եւ մեր բանակի հասուն տարիքով պետք է հպարտանալ: Միեւնույն ժամանակ պետք է լիահույս լինել, որ ՀՀ զինված ուժերում առկա արատավոր երեւույթներն այլեւս պատմություն կդառնան եւ մենք լիաթոք կհպարտանանք նաեւ մեր բանակի պրոֆեսիոնալիզմով, այնտեղ տիրող համերաշխ ու կարգապահ մթնոլորտով:

Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս այս փառապանծ տոնի կապակցությամբ, մաղթում ենք, որ հայ զինվորը միշտ պահպանի Հայաստանի Հանրապետության սահմանների անդորրը եւ թող մեր տարածաշրջանում տիրի մշտական խաղաղություն»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ: