Գերմանիայում մի ատամնաբույժ հրաժարվել է սպասարկել թուրք երիտասարդին, նրա անվան պատճառով։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ 16 ամյա Ջիհադի անունը լսելուն պես՝ ատամնաբույժը հրաժարվել է սպասարկել թուրք երիտասարդին։ Բժիշկը որպես իր քայլի պատճառ նշել է վերջինս անունը, քանի որ Ջիհադ մահմեդականների համար նշանակում է պատերազմ անհավատների՝ ոչ մահմեդականների դեմ։

Ջիհադի ընտանիքը այս կապակցությամբ դիմել է ոստիկանություն՝ բողոքելով իրենց որդու հանդեպ ազգային խտրականություն ցուցաբերելու փաստի կապակցությամբ: