«Ցեղակրոն» ազգայնական կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանն այսօր միացել էՀայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի` հունվարի 21-ից սկսած անժամկետ հացադուլին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Շանթ Հարությունյանն ասել է, որ ինքը եռօրյա հացադուլ է հայտարարել` ի նշան համաձայնության նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պահանջներին, որը հացադուլ է անում արդեն ութ օր: «Այս երեք օրը ես կանցկացնեմ Անդրիաս Ղուկասյանի կողքին, ես այս պահին նրա կողքին եմ»:
NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 25-ին, ի նշան Անդրիաս Ղուկասյանի հետ համերաշխության, եռօրյա չոր հացադուլ էր հայտարարել նաեւ նախագահի այլ թեկնածու Պարույր Հայրիկյանը:





























